Կարևոր իրադարձություններ

«Այսօր մեկ ժամով հայտնվեցի իմ երազած Հայաստանի մի հատվածում». Նիկոլ Փաշինյան

08 Ապրիլ, 2016 15:00
«Այսօր մեկ ժամով հայտնվեցի իմ երազած Հայաստանի մի հատվածում». Նիկոլ Փաշինյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որքան էլ տարօրինակ կհնչի, այսօր մեկ ժամով հայտնվեցի իմ երազած Հայաստանի մի հատվածում:

Հրազդանի «Հարվալ մաշինըրի» ընկերությունում աշխատանքային եռուզեռ էր: Ճշգրիտ եւ ժամանակակից հաստոցների գործադրմամբ մի քանի տասնյակ հրազդանցիներ այստեղ արտադրվում են ժամանակակից հոսքագծեր՝ արդյունաբերական տարբեր արտադրանք թողարկելու համար: 

Առաջին նկարում պատկերված հոսքագիծը առաջիկա օրերին արտահանվելու է Արաբական միացյալ էմիրություններ:

Երկրորդ նկարի հոսքագիծը՝ Ռուսաստան:



Այս ձեռնարկությունը ի վիճակի է ցանկացած տիպի հոսքագիծ ստեղծել ռազմարդյունաբերական համալիրի համար: 

Այս ձեռնարկությունը ի վիճակի է ռազմական նշանակության բազմաթիվ ապրանքեր արտադրել:

Հայաստանում կա եւ ինտելեկտուալ եւ արտադրական պոտենցիալ, որպեսզի մենք ծուռ վզով չնայենք, թե մեր թշնամիները ինչ զենք եւ զինամթերք ունեն: 

Նրանք կարող են դա գնել, մենք կարող ենք դա արտադրել եւ այդ արտադրանքի վրա հպարտորեն դաջել Made in Armenia»:

 

Լրահոս

Դիտել ավելին