Կարևոր իրադարձություններ

ԼՂՀ պաշտպանության բանակի հատուկ ջոկատայիններն ադրբեջանցիներից առգրավել են «Ուրալ» մակնիշի զինվորական ավտոմեքենա

08 Ապրիլ, 2016 14:55
ԼՂՀ պաշտպանության բանակի հատուկ ջոկատայիններն ադրբեջանցիներից առգրավել են «Ուրալ» մակնիշի զինվորական ավտոմեքենա

ԼՂՀ պաշտպանության բանակի հատուկ ջոկատայիններն ադրբեջանցիներից առգրավել են «Ուրալ» մակնիշի զինվորական ավտոմեքենա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
 

«ԼՂՀ ՊԲ-ը հաղորդում է, որ հայկական «սպեցնազը» (հատուկ նշանակության զորքեր) ադրբեջանական Տափկարա-Կոյունլու գյուղի հատվածից առգրավել է բեռնատար «Ուրալ» մակնիշի զինվորական ունեցվածքով բեռնված «H919QQ» համարանիշի մեքենա»,- գրում է Հովհաննիսյանը:

 

«Արմենպրես»-ը կապ է հաստատել բանակի իր աղբյուրի հետ, ով պատմել է, որ հատուկ նշանակության զորքերը մարտական առաջադրանքը լիարժեքորեն կատարելուց հետո առգրավել են մեքենան, ապա բառացիորեն ավելացրել հետևյալը․ «Իրավիճակը գնահատել են՝ հասկացել են, որ ադրբեջանցի զինվորները օլուխ մեռնում են (հայերեն՝ տխմար, հիմար), նստել են «Ուրալ»-ը, ու մինչև զինվորները ուշքի կգային՝ քշել դեպի մեր կողմ»։

 

Լրահոս

Դիտել ավելին