Կարևոր իրադարձություններ

Թուրքերի առարկությունները՝ մերոնց Armenian Boxing Team գրառմամբ մարզաշապիկների հետ կապված (լուսանկար)

08 Ապրիլ, 2016 14:50
Թուրքերի առարկությունները՝ մերոնց Armenian Boxing Team գրառմամբ մարզաշապիկների հետ կապված (լուսանկար)

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն արդեն ժամանել է Թուրքիայի Սամսուն քաղաք, որտեղ տեղի է ունենալու Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարը:

Սամսունում մեր պատվիրակությանը հսկում է անվտանգության 2 աշխատակից, ովքեր որոշակի առարկություններ են ունեցել մեր մարզիկների մարզահագուստի հետ կապված, քանի որ դրանց վրա գրված է Armenian Boxing Team:

Վաղը տեղի կունենա մրցաշարի վիճակահանությունն ու կշռման արարողությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Սամսուն է մեկնել 10 մարզիկով: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին