Կարևոր իրադարձություններ

Երեկ Մատաղիսից Մուրացանի հոսպիտալ է տեղափոխվել ևս մեկ ծայրահեղ ծանր վիրավոր

08 Ապրիլ, 2016 14:05
Երեկ Մատաղիսից Մուրացանի հոսպիտալ է տեղափոխվել ևս մեկ ծայրահեղ ծանր վիրավոր

Երեկ ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի հոսպիտալ է տեղափոխվել կամավոր, 22-ամյա Թաթուլ Զազարյանը՝ ավելացնելով կոմայի մեջ գտնվող վիրավորների թիվը:

Մեզ հետ զրույցում Թաթուլի բարեկամները պատմեցին, որ նա կամավորական է գնացել Սյունիքի ջոկատի հետ: «Ինքը չի ծառայել բանակում, ազատված էր, հիվանդություն ուներ, բայց պատերազմի վերսկսման ժամանակ կամավոր գնաց»,- պատմեցին հարազատները:

Թաթուլ Զազարյանը ծանր վիրավորվել է հրադադարի պայմանավորվածությունից մեկ օր հետո՝ ապրիլի 6-ին, ժամը 18:30-ի սահմաններում Մատաղիսի դիրքերում:

«Ասում են՝ լավ ա լինելու: Երկու թոքն էլ վնասված է: Գիտեինք, որ գնալու է, Մատաղիսում է: Չգիտեմ, երեկ ժամը 15-ի սահմաններում զանգեցին, ասացին՝ լավ ա: Կոնկրետ իր հետ չենք խոսել»:

Թաթուլն այժմ գտնվում է կոմայի մեջ, միացված է արհեստական շնչառության: Ռմբակոծության պահին նա եղել է Սյունիքի կամավոր, պահեստազորի ավագ լեյտենանտ, կապանցի Արմեն Գասպարյանի հետ, որը կամավոր խմբի ջոկատավարն է եղել և, ինչպես հայտնի է, զոհվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին