Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի համար միանման կարևորություն ունեն Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները․ Մեդվեդև

08 Ապրիլ, 2016 13:34
Ռուսաստանի համար միանման կարևորություն ունեն Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները․ Մեդվեդև

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի համար միանման կարևորություն ունեն Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները։

Մեդվեդևն ընդգծել է, որ Մոսկվայի ու Բաքվի միջև հաջողությամբ զարգանում են ռազմավարական գործընկերության հարաբերությունները: «Մեր երկրների միջև կան բազում նախագծեր՝ տնտեսական ու հումանիտար ոլորտներում, քաղաքական բազում հարցեր։

Ակնհայտ է, որ ներկայիս այցը պետք է առավելագույն կերպով օգտագործել այդ նպատակների համար։ Բնականաբար, հիմա ամենապարզ վիճակը չէ, դժբախտաբար, մենք ունենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև Ղարաբաղյան հակամարտության սրացում։

Չեմ թաքցնի, որ այդ իրավիճակը խստապես մտահոգում է մեզ։ Մեզ համար երկու երկրների հետ հարաբերությունները բացառապես կարևոր են։ Միևնույն է մենք՝ որպես Մինսկի խմբի անդամ ու պատասխանատու պետություն, ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ, հավատարիմ ենք այն մոտեցումներին, որոնք ձևակերպվել են ՄԱԿ-ի մակարդակով»,- ասել է նա։

Մեդվեդևը հույս է հայտնել, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում կհաստատվի կայուն խաղաղություն։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարգավորման համար կանի ամեն բան։ Մեդվեդևը Բաքու է ժամանել ուրբաթ։

 

Լրահոս

Դիտել ավելին