Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ էր Գյումրիում դադարեցվել գազամատակարարումը

08 Ապրիլ, 2016 13:20
Ինչու՞ էր Գյումրիում դադարեցվել գազամատակարարումը
Ի պատասխան մամուլում հրապարակված այն տեղեկությունների, թե Գյումրիում առանց իրազեկման դադարեցվել է գազամատակարարումը, քաղաքում պարեկա-պահակային ծառայություն են իրականացնում ռուս զինվորականները և որ ռուսական բանակում ծառայողներն ընտանիքներին տեղափոխում են Հայաստանից՝ տեղեկցնում ենք. Գյումրիում գազամատակարաման դադարեցումը պայմանավորված է եղել պլանային աշխատանքներով, որի համար ազգաբնակչությունը տեղակացված եղել է հայտարարությունների միջոցով: Ինչպես և միշտ, այսօր էլ քաղաքում մեքենաներ են շրջում, կարգավորված երթևեկության կանոններով: Ինչ վերաբերում է ընտանիքներին տեղափոխման հարցին, ապա դա բնականոն երևույթ է, մարդիկ ընտանիքներով և տեղափոխվում են Հայաստանից Ռուսաստան և Ռուսաստանից ետ վերադառնում Հայաստան: Խոսքը չի վերաբերվում միայն ռուսական բանակում ծառայողների ընտանիքներին:

Գյումրու քաղաքապետի մամուլի ծառայություն

 

Լրահոս

Դիտել ավելին