Կարևոր իրադարձություններ

Առաքել Մովսիսյանը գտնվում է դիրքերում

08 Ապրիլ, 2016 13:06
Առաքել Մովսիսյանը գտնվում է դիրքերում

Այսօր՝ ապրիլի 8-ին, մամուլում հրապարակված հոդվածներից մեկի համաձայն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, պատերազմական այս օրերին գտնվում է ոչ թե Արցախում, այլ Սյունիքի մարզի Խնձորեսկ բնակավայրում։

Shabat.am-ը տարածված տեղեկությունները ճշտելու համար կապ հաստատեց Առաքել Մովսիսյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարին պատասխանեց պատգամավորի ազատամարտիկ ընկերներից մեկն ու ասաց, որ Առաքել Մովսիսյանն այս պահին գտնվում է դիրքերում(Խմբ. անվտանգության նկատառումներից ելնելով չենք հրապարակում, թե կոնկրետ որ դիրքերում են ազատամարտիկներն ու զինծառայողները):

«Ժամանակ առ ժամանակ տարբեր դիրքերում ենք լինում, դուք հանգիստ եղեք, մի՛ անհանգստացեք, մեր դուխը տեղն է»,- ասաց ազատամարտիկը: 

 

Լրահոս

Դիտել ավելին