Կարևոր իրադարձություններ

Photo. Բացօթյա համերգ և դրամահավաք՝ «Զինվորիս հետ»

08 Ապրիլ, 2016 11:35
Photo. Բացօթյա համերգ և դրամահավաք՝ «Զինվորիս հետ»

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբըապրիլի 9-ին՝ շաբաթ օրը՝ երեկոյան 7-ին, նախաձեռնում էբացօթյա համերգ ևդրամահավաք՝ «Զինվորիս հետ» խորագրով՝ հանուն մեր Արցախի, հանուն մեր զինվորների, հանուն մեր նահատակների, հանուն մեր հայրենիքի, հանուն Մենք-ի:

Միջոցառումը տեղի կունենաԿասկադ համալիրում: Շուրջ 3 ժամ Ֆիլհարմոնիկի հետ բեմում կլինեն Ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան) և Արա Գևորգյանի ժողովրդական գործիքների խմբի երաժիշտները: Համերգի կայացմանը տեխնիկապես կաջակցեն «Ֆորտե» և «Օվացիա» ընկերությունները: Ծրագիրը կներառի գերազանցապես հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ, նաև հայրենասիրական երգեր ու Արա Գևորգյանի հայտնի մշակումներից: Ոգեշնչող ելույթներով հանդես կգան մշակույթի հայտնի գործիչներ:

Բեմահարթակի մոտ տեղադրված կլինեն արկղեր, որոնց մեջ հավաքվելիք գումարը համապատասխան կառույցների վերահսկողությամբ կտրամադրվի 4-օրյա պատերազմից տուժած ազգաբնակչության, վիրավոր զինվորների և ավիրված տարածքների վերականգնման կարիքները հոգալուն:

Զորավիգ լինենք մեր զինվորին, մեր հայրենի հողին, մեր պետությանը, ինքներս մեզ:

 

Լրահոս

Դիտել ավելին