Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը հակառակորդը կրակել է ՀՀ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ: Մասնավորապես 120 մմ ականանետից և СПГ-9 տեսակի զենքից գնդակոծվել են Կարմիր, Թթուջուր, Բաղանիս գյուղերը:
«Այս պահին իրավիճակը հանգիստ է, ամբողջ գիշեր կրակել են, մեծ վնասեր ու մարդկային կորուստներ չեն եղել»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց Թթուջուրի գյուղապետ Վիգեն Սահակյանը :
Գյուղապետի խոսքով՝ մի փոքր անհանգստություն կա ժողովրդի մեջ, բայց ընդհանուր իրավիճակն պահին նորմալ է, մարդիկ անցել են բնականոն աշխատանքի: