Կարևոր իրադարձություններ

Սիրիացի ապստամբները կտրել են ԴԱԻՇ-ի գրոհայինների ուղին Թուրքիայից

08 Ապրիլ, 2016 10:42
Սիրիացի ապստամբները կտրել են ԴԱԻՇ-ի գրոհայինների ուղին Թուրքիայից

Սիրիացի ապստամբները կարողացել են վերահսկողություն սահմանել Թուրքիային սահմանակից Ալ-Ռաի քաղաքի հյուսիսարևելյան մասի վրա՝ այնտեղից դուրս մղելով ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորման գրոհայիններին։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնի տվյալներով՝այդ շրջանները գլխավոր և հիմնական անցակետն են Թուրքիայից Սիրիա կամավորների ճանապարհին։

Ներկայում Սիրիայում հակամարտող կողմերի միջև հրադադար է հայտարարված, սակայն դա չի տարածվում ԴԱԻՇ-ի և «Ալ-Նուսրայի ճակատի» դեմ մարտական գործողությունների վրա։

 

Լրահոս

Դիտել ավելին