Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, սակայն զուր է զենք վաճառում Ադրբեջանին. Սերժ Սարգսյանի հարցազրույցը Deutsche Welle-ին

08 Ապրիլ, 2016 10:33
Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, սակայն զուր է զենք վաճառում Ադրբեջանին. Սերժ Սարգսյանի հարցազրույցը Deutsche Welle-ին

Բանակցությունների գլխավոր թեման, որոնք այս շաբաթ Բեռլինում վարել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, եղել է վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը։

 

Գերմանական Deutsche Welleհեռուստառադիոընկերության թղթակից Նիկիտա Ժոլկվերի հետ հարցազրույցում ՀՀ Նախագահը ներկայացրել է իր տեսակետն այդ հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ, պատմել է եռօրյա պատերազմից հետո հրադադարի մասին պայմանավորվածությանը հասնելու հարցում Ռուսաստանի դերի մասին։

 

DW-ի լրագրողը մեջբերել է Նախագահի խոսքն այն մասին, որ Ռուսաստանը որոշակի դեր է կատարել հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում, և հետաքրքրվել` ինչպե՞ս է ՀՀ Նախագահն ընդհանուր առմամբ գնահատում Մոսկվայի դիրքորոշումն այս հակամարտությունում։

 

«Դուք Ինքներդ եք ասում, որ Ռուսաստանը ձեր ռազմավարական դաշնակիցն է, հովանավորը, բայց, միևնույն ժամանակ, նա զենք է մատակարարում Ադրբեջանին...»,- հարցրել է լրագրողը։

 

«Ես երբեք չեմ ասել, որ Ռուսաստանը մեր հովանավորն է, որ ընդհանրապես որևէ երկիր եղել է կամ կարող է լինել մեր հովանավորը։ Եվ Ռուսաստանը երբեք Հայաստանի համար չի կատարել այնպիսի դեր, ինչպես Թուրքիան Ադրբեջանի համար: Այո՛, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, մենք Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական պայմանագիր։ Միևնույն ժամանակ, մենք միշտ բացահայտ ասում ենք, որ դեմ ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն»,- հայտարարել է ՀՀ Նախագահը։

 

Լրահոս

Դիտել ավելին