Կարևոր իրադարձություններ

Շոտլանդիայում գտնվել է Շեքսպիրի առաջին պիեսների հավաքածուն

08 Ապրիլ, 2016 01:00
Շոտլանդիայում գտնվել է Շեքսպիրի առաջին պիեսների հավաքածուն

Ուիլյամ Շեքսպիրի պիեսների հավաքածուի առաջին նմուշը` հրատարակված 1623 թվականին, գտնվել է Օքսֆորդի համալսարանի մասնագետների կողմից` Շոտլանդիայի Բյուտ կղզում:

Հավաքածուն հրատարակվել է Շեքսպիրի մահից 7 տարի անց` 1616 թվականին: Նրանում զետեղված են 36 պիեսներ, որոնցից 18-ը մինչ այդ չեն հրատարակվել: 

Գրքում կարելի է գտնել «12-րդ գիշերը», «Հուլիոս Կեսար», «Փոթորիկ», «Մակբեթ» պիեսները: Այս մասին հայտնում է «BBC»-ն:  

 

Լրահոս

Դիտել ավելին