Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Օբաման անձամբ է հրավիրել իրեն մասնակցելու միջուկային անվտանգության գագաթաժողովին, և ինքը դեմ չի եղել, սակայն ՌԴ-ի ԱԳՆ-ը առաջարկել է հրաժարվել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
«Այո, ինձ հրավիրել էին: Իմ գործընկերն ինձ անձամբ է հրավիրել: Անկեղծ ասած, ես դեմ չէի գնալուն, սակայն միջուկային գործունեության ասպարեզի մեր փորձագետները և ԱԳՆ-ը խորհուրդ տվեցին չգնալ»,- հայտնել է Պուտինը: