Կարևոր իրադարձություններ

Բոստոնում տեղադրված Հայոց ցեղասպանությունը ժխտող վահանակը հեռացվել է

08 Ապրիլ, 2016 00:15
Բոստոնում տեղադրված Հայոց ցեղասպանությունը ժխտող վահանակը հեռացվել է

«Թուրքական հարթակի» կողմից ֆինանսավորված գովազդային վահանակը, որը տեղադրվել էր Բոստոնի Հայկական ժառանգության այգուց մի քանի թաղամաս այն կողմ, հեռացվել է վահանակի սեփականատեր Clear Channel Outdoor կառույցի կողմից:

 

Ինչպես հայտնում է Armenian Weekly-ն` գովազդային վահանակի վրա  նշված էին Fact Check Armenia կայքէջի հասցեները և լուսանկար էր պատկերված, որում երևում էին թուրքական դրոշով խաղաղության նշան ցույց տվող ձեռքը և խաչած մատներով երկու ձեռքեր` Հայաստանի և Ռուսաստանի դրոշների գույներով:  Բացի այդ, վահանակի գրված է եղել   Truth=Peace («Ճշմարտություն=խաղաղություն») արտահայտությունը:


Clear Channel Outdoor կազմակերպության ներկայացուցիչը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ վահանակը սխալմամբ է տեղադրվել և պետք է հեռացվեր այսօր առավոտյան:
 

 

Լրահոս

Դիտել ավելին