Կարևոր իրադարձություններ

Լռության երթ՝ ի հիշատակ զոհված զինվորների

07 Ապրիլ, 2016 22:23
Լռության երթ՝ ի հիշատակ զոհված զինվորների

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարվեց: Հակառակորդի կողմից սանձազերծված մարտերում ունենք զոհվածներ, վիրավորներ և անհետ կորածներ։ Ցանկությունը մեծ է ներկա լինել զոհված զինվորների վերջին հրաժեշտին ու խոնարհվել նրանց ընտանիքների առջև, սակայն հերոսաբար զոհված տղաները Հայաստանի տարբեր մարզերից են։

Այդ նպատակով ապրիլի 10-ին ժամը 19:00-ին լռության երթ կանցկացվի` ի հիշատակ նահատակների։

Ժամը 19:00-ին մոմերով և ծաղիկներով Ստ. Շահումյանի հրապարակից կմեկնարկի երթ դեպի Եռաբլուր, որտեղ կիրականացվի խորհրդանշական մոմավառություն։

Երթի կազմակերպիչները խնդրում են ներկայանալ մոմերով և ծաղիկներով:

 

Լրահոս

Դիտել ավելին