Համացանցում է հայտնվել «Շերլոք»-ի հատուկ ծննդյան տոների սերիայի պաշտոնական թրեյլերը, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Բենեդիկտ Քամբերբեթչը և Մարտին Ֆրիմենը՝ հայտնում է Gazeta.ru-ն: Հայտնի է դարձել նաև նոր սերիայի թողարկման ամսաթիվը:
Գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարում: Հոլմսը և Վաթսոնը հանդիսատեսին են ներկայանում իրենց դասական կերպարներով՝ խուզարկուն՝ գլխարկով և ծխամորճով, իսկ նրա օգնականը՝ եվրոպական գլխարկով:
Ինչպես հայտնում է Hollywood Reporter-ը, ծննդյան տոների սերիայի պրեմիերան կկայանա հունվարի 1-ին, իսկ կրկնությունը՝ հունվարի 10-ին: