Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ապրիլի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ԼՂՀ պաշտպանության ՊԲ-ն ունի 36 զոհ, 122 վիրավոր և 21 անհետ կորած զինծառայող:
Այս մասին հաղորդվել է ՊԲ օպերատիվ իրազեկման կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ:
Հայտնի է դարձել 5 անհետ կորած զինվորների ճակատագիր, որոնցից 4-ը զոհված են, իսկ 1-ը ողջ է։