Կարևոր իրադարձություններ

Երկիրը կկատարի իր պարտավորությունները ԼՂՀ անվտանգության հարցում. Հայաստանի վարչապետ

07 Ապրիլ, 2016 20:18
Երկիրը կկատարի իր պարտավորությունները ԼՂՀ անվտանգության հարցում. Հայաստանի վարչապետ

Հայաստանը կշարունակի կատարել իր պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովելու համար, և կարևոր նշանակություն է տալիս հրադադարի պահպանմանը, հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում է RIA Novosti-ն:

«Հայաստանի Հանրապետությունը որպես 1994 թվականին կնքված հրադադարի կողմերից մեկը կշարունակի լիարժեք կատարել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովելու իր բոլոր պարտավորությունները: Մենք կարևոր նշանակություն ենք տալիս կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը»,- ասել է Աբրահամյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ բանակցությունների ժամանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին