Կարևոր իրադարձություններ

Հովիկ Աբրահամյանը Մեդվեդևին խնդրել է արագացնել ՀՀ-ին զենքի տրամադրման համաձայնագրի կնքման գործընթացը

07 Ապրիլ, 2016 20:08
Հովիկ Աբրահամյանը Մեդվեդևին խնդրել է արագացնել ՀՀ-ին զենքի տրամադրման համաձայնագրի կնքման գործընթացը

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևին խնդրել է ցուցումներ տալ «Ռոսօբորոնէքսպորտ»-ին արագացնելու պայմանագրի կնքումը, կապված Հայաստանին ռազմական արտադրանք մատակարարելու հետ, հայտնում է TASS-ը:

«Մենք շնորհակալ ենք ռուսական կողմից պետական արտահանման վարկի տրամադրման համար` Հայաստանի կարիքների համար ռազմական արտադրանքի մատակարարման ֆինանսավորման նպատակով: Սակայն, համաձայնության կատարաման գործընթացում կան որոշակի դանդաղումներ, այդ պատճառով ձեզ խնդրում եմ «Ռոսօբորոնէքսպորտ»-ին հրահանգներ տալ համաձայնագիրը կնքելու վերաբերյալ»,- ասել է Աբրահամյանը ՌԴ վարչապետի հետ բանակցություններում:

 

Լրահոս

Դիտել ավելին