Կարևոր իրադարձություններ

Ժամանակն է ճանաչել Լեռնային Ղարաբաղը. Եվրախորհրդարանի պատգամավոր

07 Ապրիլ, 2016 19:52
Ժամանակն է ճանաչել Լեռնային Ղարաբաղը. Եվրախորհրդարանի պատգամավոր

Եվրախորհրդարանի պատգամավոր, Ֆրանկ Էնգելն blogactiv.eu-ում հրապարակված հոդվածում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև բախումներին և նշել է, որ մեկ ագրեսիան շատ շատ է և ժամանակն է ճանաչել Լեռնայի Ղարաբաղի անկախությունը:

«Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը։ Այս անգամ այն` լայնամասշտաբ ագրեսիայի դրսևորմամբ։ Սցենարը պատերազմական է. պատերազմ, որը Ադրբեջանը երկար ժամանակ է փորձում էր վերսկսել»,- գրել է Ֆրանկ Էնգելը:

Եվրախորհրդարանի պատգամավորը նշել է, որ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է, այլ ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի, սակայն միջազգային հանրությունը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հարգել հրադադարը, այն դեպքում երբ ո՛չ Ղարաբաղը, և ո՛չ էլ Հայաստանը չեն խախտել այն:

«Արդյոք Ադրբեջա՞նն էր, որ խախտել է հրադադարը։ Անխոս, այո՛։ Հակամարտող կողմերից միայն Ադրբեջանը այն խախտելու մեջ շահ ուներ։ Ղարաբաղը գուցե չէր ցնծում խաղաղության համաձայնագրի հաստատման բացակայության հանգամանքից, սակայն հարգում է զինադադարը։ Ղարաբաղը «ստատուս քվո» ունի։ Հայաստանը չէր ցանկանա շփման գիծը հարցականի տակ դնել» գրել է Ֆրանկ Էնգելը:

 

Լրահոս

Դիտել ավելին