Կարևոր իրադարձություններ

Եթե ընկերներով մի տեղ նստած լինեին՝ ինքը երբեք չէր բարձրաձայնի թե ով է. տեղի ունեցած զոհված ազատամարտիկ Սարգիս Խալաֆյանի հոգեհանգիստը (լուսանկարներ)

07 Ապրիլ, 2016 19:38
Եթե ընկերներով մի տեղ նստած լինեին՝ ինքը երբեք չէր բարձրաձայնի թե ով է. տեղի ունեցած զոհված ազատամարտիկ Սարգիս Խալաֆյանի հոգեհանգիստը (լուսանկարներ)

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կրակոցից զոհվել էր ազատամարտիկ, մարտի դաշտ կամավոր մեկնած Սարգիս Խալաֆյանը:

Այսօր՝ ապրիլի 7-ին, Սբ.Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ ազատամարտիկի հոգեհանգստի արարողությունը:

Ազատամարտիկի մահը սգում էին ոչ միայն հարազատները, ընկերները, այլև բազմաթիվ զինվորականներ, ովքեր եկել էին իրենց հարգանքի տուրք մատուցելու զոհվածի ընտանիքին:

«Առաջին իսկ օրից նա իր նախաձեռնությամբ գնացել  էր Ստեփանակերտ, այնտեղից էլ ուղղություն էր ստացել դեպի Մարտակերտ : Զինվորներին օգնել է գրաված դիրքերը հետ վերադարձնելու գործում, բայց ցավոք, ականատետի պայթյունից զոհվել է»: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, ով անձամբ ճանաչել էր Սարգիս Խալաֆյանին:

Անդրադառնալով Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ծավալված գործություններին, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը նշեց, որ սա ոչ մեր կիսատ թողած գործն է, այլ մեր պապերի. «Այս երկիրը մեզանից տարիներ առաջ փորձել են  խլել, մենք մեր պարտքը կարողացել ենք 1994-1995թթ.-ին կատարել, հիմա նորից խնդիր է ծառացել, և մենք նույն ոգով ու ոգևորությամբ պետք է կարողանանք եղած պահպանել»:

Խոսելով զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամների կարծիքին՝ մարտադաշտ մեկնելուն, Հակոբյանը նշեց, որ նրանք  դեռևս 1989-1990թթ.-ին պատրաստված  են եղել. « Որքան հիշում եմ նա վիրավորվել էր, կանտուզիա էր ստացել: Մեր ընտանիքները, մայրերը, քույրերը, բոլորն այս ամենին պատրաստ են եղել»:

«Հրաշալի, համեստ մարդ էր Սարգիսը,  գլուխգովան չէր, եթե ընկերներով մի տեղ նստած լինեինք ինչ-որ միջոցառման, ճաշկերույթի, ինքը երբեք չէր բարձրաձայնի թե ով է, մինչև ընկերները չասեին»,- ասաց Հակոբյանը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին