Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի ծննդատներ

07 Ապրիլ, 2016 19:11
Քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի ծննդատներ

 Մայրության և գեղեցկության տոնի առիթով Երևանի քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի ծննդատներ, շնորհավորել օրերս մայրացած կանանց։

 «Թող աշխարհի բոլոր փոքրիկներն ապրեն խաղաղ երկնքի տակ և մայրերի աչքերը թրջվեն միայն երջանկության արցունքներով: Հայ մայրերը ծնում են հերոս զավակներ, հայրենիքի իսկական պաշտպաններ: Մենք խոնարհվում ենք բոլոր այն հայուհիների առջև, ովքեր դաստիարակել են հայրենասեր ու հայրենիքին նվիրված որդիներ»,- մայրացած կանանց հանձնելով նվերները՝ նշել է Գոհար Մարգարյանը։

 Երևանի քաղաքապետի տիկնոջ հետ ծննդատներ են այցելել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Երևանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը և քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի վարչություն

6ac240f2e0fdf9caadba372f3c26d1457d795cc4

c4d0911cf1af44c312944ae44f52516ef24ab798

d874efcb354a3bf15af4062cda175dc7630b69ba

3c5afde9bbd18c68452f0a4c5c28cba23db7718f

e1ba5ec6becc517701e409969757e5c6ae2dd893

 

755949a8f6370fab586f60445e6426c673fa0264

 

Լրահոս

Դիտել ավելին