Կարևոր իրադարձություններ

Իրաքում կոալիցիան Մոսուլից հարավ ԴԱԻՇ-ի թունել է ռմբակոծել

07 Ապրիլ, 2016 19:03
Իրաքում կոալիցիան Մոսուլից հարավ ԴԱԻՇ-ի թունել է ռմբակոծել

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը իրաքյան Մոսուլ քաղաքից հարավ ռմբակոծել են ԴԱԻՇ խմբավորման դիրքերն ու թունել, որով գրոհայինները զենք են փոխադրել, սպանվել է 75 ահաբեկիչ։ Այս մասին հայտնում է Իրաքի Media News Agency-ն՝ հղում անելով զինվորականներին։

Իրաքի հյուսիսում գտնվող խոշոր քաղաք Մոսուլը գտնվում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ 2014 թվականից։ Իրաքյան բանակը կոալիցիայի աջակցությամբ շարունակում է պատրաստվել քաղաքի վրա հարձակման և ռազմական գործողություններ է իրականացնում դրա մատույցներում։

Իրաքյան ռազմական հրամանատարության հաղորդմամբ՝ 2 կմ երկարությամբ թունելը կապել է Մոսուլից հարավ ընկած երկու գյուղեր, և գրոհայինները կիրառել են այն պայթուցիկով և թունավոր նյութերով մեքենաների փոխադրման համար։ Դրան հասցված հարվածի հետևանքով ոչնչացվել է 40 ահաբեկիչ։

Երկրորդ ավիահարվածը հասցվել է ԴԱԻՇ-ի դիրքերին Մահանա գյուղում, այնտեղ ևս 35 գրոհային է սպանվել, այդ թվում 12 օտարերկրյա քաղաքացիներ։

 

Լրահոս

Դիտել ավելին