Կարևոր իրադարձություններ

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին կառուցել է 300 կիլոմետր երկարությամբ պատ

07 Ապրիլ, 2016 18:45
Թուրքիան Սիրիայի հետ սահմանին կառուցել է 300 կիլոմետր երկարությամբ պատ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան Սիրիայի հետ սահմանին կառուցել է 300 կիլոմետր երկարությամբ պատ։ Այդ մասին հայտնել է անվտանգության ծառայությունում լրատվամիջոցի աղբյուրը։

Թուրքիայի ՆԳՆ-ն Սիրիայի հետ սահմանին պատի կառուցման համար հատկացրել է մոտ 250 միլիոն թուրքական լիրա (մոտ 88 միլիոն դոլար)։ Պատը կառուցվում է Շըրնաք, Մարդին, Շանլըուրֆա, Քիլիս, Գազիանթեփ ու Հաթայ նահանգներում։

Պատի կառուցումը գործնականում ավարտվել է Հաթայ ու Շանլըուրֆա նահանգներում։ Ակնկալվում է, որ թուրք-սիրիական ողջ 911 կիլոմետրանոց սահմանին պատի կառուցումը կավարտվի հաջորդ տարի։

 

Լրահոս

Դիտել ավելին