Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515
    521

  • EUR

    612,5
    624,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

«Տղա՛ս, սա քո տեղը չէ, ինչի՞ մինուճարիս սենց արեցիք: Էլ ի՞նչ երեք օրվա պատերազմ». Վերջին հրաժեշտը՝ մայոր Հայկ Թորոյանին

07 Ապրիլ, 2016 18:34
«Տղա՛ս, սա քո տեղը չէ, ինչի՞ մինուճարիս սենց արեցիք: Էլ ի՞նչ երեք օրվա պատերազմ». Վերջին հրաժեշտը՝ մայոր Հայկ Թորոյանին

Այսօր «Եռաբլուրում» տեղի ունեցավ հակառակորդի գնդակից զոհված մայոր Հայկ Թորոյանի հուղարկավորության արարողությունը: Հայկը զոհվել է Մատաղիսի պաշտպանության ժամանակ: Նա 30 տարեկան էր, ընտանիքի միակ տղան:

Մայորի հուղարկավորման արարողությանը ներկա էին նրա հարազատները, բարեկամները, ծանոթները և մի շարք պատգամավորներ:

«Տղա՛ս, սա քո տեղը չէ, ինչի՞ մինուճարիս սենց արեցիք: Էլ ի՞նչ երեք օրվա պատերազմ»,- այս խոսքերով իր վերջին հրաժեշտը տվեց որդուն մայորի մայրը:

Hayk Toroyan (2) Hayk Toroyan (5) Hayk Toroyan (7) Hayk Toroyan (4) Hayk Toroyan (3) Hayk Toroyan (1) Levon Zurabyan, Aram Manukyan


 

Լրահոս

Դիտել ավելին