Կարևոր իրադարձություններ

Լավրովը տեղն է դրել Մամեդյարովին (տեսանյութ)

07 Ապրիլ, 2016 18:10
Լավրովը տեղն է դրել Մամեդյարովին (տեսանյութ)

 

Այսօր Բաքվում կայացած Լավրով-Զարիֆ-Մամեդյարով եռակողմ մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը տեղն է դրել Մամեդյարովին:

 

Պատասխանելով Լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիան, Մամեդյարովը նշել է, որ միամիտները կարող են պնդել, որ դա կարելի է պահպանել երկար ժամանակի ընթացքում, և այս պարբերական բռնկումները, փոխհրաձգությունը կլինեն անխուսափելի:

 

«Ես Սերգեյի հետ քննարկել եմ, ես վատատես եմ միջադեպերի հետաքննության մեխանիզմի հետ կապված, ոչ թե իրավիճակի սառեցման առումով, այլ որ դա կարող է պատրանք ստեղծել ինչ-որ մեկի մոտ, որ կարելի է այդպիսով պահպանել ստատուս-քվոն»,– նշել է Ադրբեջանի արտգործնախարարը:

 

Սերգեյ Լավրովը, պատասխանելով նույն հարցին, մանրամասնել է, որ Ռուսաստանը միգուցե ամենից շահագրգռվածն է կողմերի արտասահմանյան գործընկերների շարքում՝ հնարավորինս շուտ հասնելու հիմնահարցի կարգավորմանը, բայց զուգահեռ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ թույլ չտալու բռնության նման բռնկումները:

 

Նա նաև նշել է, որ դիպուկահարները նայելով շփման գծի մյուս կողմում գտնվող դիպուկահարին, տեսնում են մարդկային դեմք, ինչի արյդունքում նյարդերը կարող են չդիմանալ: Այնպես որ, անհրաժեշտ է նաև այս հարցը նկատի ունենալ՝ ավելացնելով ջանքերը քաղաքական կարգավորման ուղղությամբ:

 

Փաստորեն ՌԴ արտգոևծնախարարն, ի հակառակ Մամեդյարովի կարծիքին, ասաց, որ վստահության ամրապնդման միջոցները՝ դիպուկահարների դուրս բերումը, միջադեպերի հետաքննության մեխանիզմի համաձայնեցումը կարևոր են հակամարտության քաղաքական կարգավորմանը հասնելու համար։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին