Կարևոր իրադարձություններ

Բաքուն հրադադարի հերթական խախտմամբ ստանձնել է էսկալացիայի ողջ պատասխանատվությունը. ֆրանսիացի սենատորներ

07 Ապրիլ, 2016 18:04
Բաքուն հրադադարի հերթական խախտմամբ ստանձնել է էսկալացիայի ողջ պատասխանատվությունը. ֆրանսիացի սենատորներ

Ֆրանսիացի սենատոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախը հատուկ հայտարարությամբ ընդգծել է ադրբեջանական զորքերի կողմից հրադադարի խախտման անընդունելիությունը՝ իր աջակցությունը և համերաշխությունը հայտնելով Լեռնային Ղարաբաղի հայերին և համայն հայությանը: «Հարկավոր է, որ Մինսկի խումբն ակտիվորեն մոբիլիզացվի հակամարտության կարգավորման հասնելու համար: Ես կոչ եմ անում, որ հայց ներկայացվի ՄԱԿ՝ հրադադարի խախտման վերաբերյալ միջազգային քննության հանձնաժողով ստեղծելունպատակով»,-ասել է ֆրանսիացի սենատորը` իր հայտարարությամբ նաև աջակցություն հայտնելով Ֆրանսահայ կազմակերպությունների՝ ապրիլի 9-ին Փարիզում Ադրբեջանի դեսպանության դիմաց նախաձեռնած ցույցին:

Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, Փարիզի մերձակա Ալֆորվիլի քաղաքապետ, սենատոր Լյուկ Կարվունասը պաշտոնական մամլո հաղորդագրությամբ է հանդես եկել, որում նշել է, որ ադրբեջանական զինուժը, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, միակողմանի ստանձնել է էսկալացիայի ողջ պատասխանատվությունը: «Ես կոչ եմ անում, որպեսզի Ֆրանսիան, առանց սպասելու Մինսկի խմբին, դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ իրավիճակի հետագա սրումը վերացնելու և քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար»,-ասել է սենատոր Կարվունասը, ով ևս միացել է ապրիլի 9-ին Փարիզում ֆրանսահայերի ցույցի կոչին:

 

Լրահոս

Դիտել ավելին