Կարևոր իրադարձություններ

Եվրապատգամավոր Ֆրանկ Էնգելը կոչ է անում ճանաչել Ղարաբաղի անկախությունը

07 Ապրիլ, 2016 18:00
Եվրապատգամավոր Ֆրանկ Էնգելը կոչ է անում ճանաչել Ղարաբաղի անկախությունը

Եվրապատգամավոր Ֆրանկ Էնգելը կոչ է անում ճանաչել Ղարաբաղի անկախությունը
«Ադրբեջանը կրկին խախտել է զինադադարը՝ այս անգամ զանգվածային ագրեսիայի մասշատբներով: Սա պատերազմական սցենար է: Պատերազմ, որ Ադրբեջանը փորձում էր սանձազերծել երկար ժամանակ:
Իսկ միջազգային հանրությունը կրկին կոչ է անում թե Հայաստանին և թե Ադրբեջանին հարգել հրադադարի ռեժիմը: Մինչդեռ հակամարտությունը ոչ թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջև է, այլ ՝ Ադրբեջանի և Ղարաբաղի. ոչ Ղրաբաղը և ոչ էլ Արցախ չեն խախտել հրադադարը: Հայկական կողմը երբեք դա չի արել: Միշտ այն երկիրն է որպես ագրեսոր հանդես եկել, որն էլ հենց սկսել է այս պատերազմը: 
Ադրբեջա՞նն է խախտել զինադադարը: Իհարկե, նրանից բացի ոչ ոք դա անելու շահ չի հետապնդում: Գուցե Ղարաբաղը ուրախ չէ, որ չկա խաղաղության համաձայնագիր, բայց այն վստահաբար հարգում է հրադադարը: Հայաստանը չի ցանկանա, որ շփման գիծը հարցականի տակ դրվի, քանի որ այն օբյեկտիվերոն շատ ավելի այլ առաջնահերթություններ ունի իր առաջ դրված, քան Ղարաբաղում նոր մարտական գործողություններ սկսելը: Այո, օբյեկտիվորեն, միայն Ադրբեջանին նման քայլը օգտակար կլինի: Ահա թե ինչու էլ նա դիմեց այդ քայլին: 
Ժամանակն է, որ միջազգային հանրությունը դադարեցնի ինքնախաբեությամբ զբաղվել : Ղարաբաղը երբեք չի վերադառնա ադրբեջանական կառավարմանը: Ոչ հիմա և ոչ էլ հարյուրավոր տարիներ հետո: Ամեն անգամ, երբ Ադրբեջանը սպանում է հայերին, հատկապես քաղաքացիական անձանց, հայերի՝ ադրբեջանական պետականության սահմաններից դուրս լինելու վճռականությունը ամրապնդվում է: Ժամանակն է վերջ դնել միջազգային հանրության խղճուկ լռությանը: ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է հող նախապատրաստի ղարաբաղյան խնդրի վերջնական լուծման համար: Շուրջ 20 տարի դա նրան չի հաջողվել: Միայն մի ողջամիտ լուծում կարող է լինել. միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դադարի վերաբերվել վերջինիս իբրև տարածաշրջանից անջատ մի միավոր: Լեռնային Ղարաբաղը հետխորհրդային տարածքում մյուս բոլոր ճանաչված պետությունների նման լեգիտիմ է, այնպես, ինչպես Հայաստանը և Ադրբեջանը: Նման դիրքորոշում է հարկավոր կրկնվող և անգամ հաստատուն ագրեսիայի պարագայում:
Շատ հեշտ է հասկանալ, թե ինչու է Ղարաբաղի հայերի համար անկախությունից բացի ոչինչ ընդունելի չէ Ղարաբաղի հայերի համար»: 
/ոչ պաշտոնական թարգմանություն հատվածներով/
ամբողջականը անգելերեն տարբերակով -http://www.mediamax.am/en/news/karabakh/17615/

 
 

Լրահոս

Դիտել ավելին