Կարևոր իրադարձություններ

Եղեք առողջ և երջանիկ, խաղաղ երկնքի տակ. Արմեն Մուրադյանը շնորհավորել է կանանց

07 Ապրիլ, 2016 17:52
Եղեք առողջ և երջանիկ, խաղաղ երկնքի տակ. Արմեն Մուրադյանը շնորհավորել է կանանց

ՀՀ առոջղապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհավորել է կանանց և աղջիկների Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ամեն տարի նշվող առողջության համաշխարհային օրը համընկնում է ապրիլի 7-ի` Մայրության և գեղեցկության տոնի հետ:

Սիրելի՛ կանայք, օրվա խորհրդին համահունչ ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ առողջությունը բացարձակ արժեք է, որը պետք է գնահատել և պահպանել:

Ցանկանում եմ տոնի առթիվ առանձնահատուկ շնորհավորել բոլոր այն բուժաշխատող կանանց, ովքեր վերջին օրերին Արցախում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ևս մեկ անգամ ընգծեցին իրենց կարևոր դերն ու անփոխարինելի նշանակությունը: Հազարավոր քաղաքացիների անունից անսահման ակնածանքի խոսքեր եմ ուղղում Ձեզ առանց վարանելու Արցախ մեկնելու և հայ զինվորի կողքին լինելու համար:

Շնորհակալություն անգնահատելի մարդասիրության, մասնագիտական սխրանքի և մարդկային պարզ ջերմության համար: Միշտ եղեք առողջ և երջանիկ, խաղաղ երկնքի տակ»:

 

Լրահոս

Դիտել ավելին