Կարևոր իրադարձություններ

Համաշխարհային առևտրի աճն այս տարի կպահպանվի 2.8 տոկոսի մակարդակի վրա. ԱՀԿ

07 Ապրիլ, 2016 17:41
Համաշխարհային առևտրի աճն այս տարի կպահպանվի 2.8 տոկոսի մակարդակի վրա. ԱՀԿ

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2016 թվականին կանխատեսում է համաշխարհային առևտրի աճ 2.8 տոկոս մակարդակի վրա, ինչպես և 2015 թվականին: Այս մասին ասված է ԱՀԿ-ի զեկույցում՝ փոխանցում է RIA Novosti-ն։

Այսպիսով, ԱՀԿ-ն արդեն հինգերորդ տարին անընդմեջ համաշխարհային առևտրի աճը գրանցում է 3 տոկոսից ցածր մակարդակի վրա: Դրա հետ մեկտեղ, կազմակերպությունը հույս ունի, որ համաշխարհային առևտուրը 2017 թվականին կավելանա 3.6 տոկոսով։

«Կանխատեսման ռիսկերը կապված են հիմնականում նվազման հետ, ներառյալ Չինաստանի տնտեսության՝ սպասվածից ավելի կտրուկ դանդաղումը, ֆինանսական շուկաների անկայունության վատթարացումը և արժույթների փոխարժեքների շարժի վրա օտարերկրյա մեծ պարտք ունեցող երկրների ազդեցությունը: Մյուս կողմից՝ առկա է աճի ներուժ, եթե Եվրոպայի կենտրոնական բանկի կողմից դրամական աջակցությունը հաջողություն ունենա և եվրոգոտում տանի աճի»,-ասված է ԱՀԿ-ի զեկույցում։

 

Լրահոս

Դիտել ավելին