Կարևոր իրադարձություններ

Կատարվում են անհայտ կորածների որոնողական և ճշգրտման աշխատանքներ

07 Ապրիլ, 2016 17:24
Կատարվում են անհայտ կորածների որոնողական և ճշգրտման աշխատանքներ
Այս պահին իրավիճակը Տավուշում խաղաղ է, կրակոցներ եղել են երեկոյան ժամերին` մինչև ժամը 23-00-ն:Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
 
Հովհաննիսյանը նշեց, որ կրակոցներն ուղղված են եղել Վարդենիսի ուղղությամբ, սակայն դրանք թիրախային չեն եղել: Նրա խոսքով, կրակոցների հետևանքով մեծ վնասներ չեն եղել:
«Հայկական կողմն աշխատել է պահպանել հրադադարը»,- նշեց Հովհաննիսյանը:
 
Անդրադառնալով այն հարցին, թե հակառակորդի ձեռքի տակ հայկական դիրքեր կամ հենակետեր կա՞ն, ՊՆ խոսնակն ասաց. «Կան որոշակի հատվածներ, որոնք նշանակալի դիրքեր, հենակետեր չեն`200-250մ տարածք է` հարավային հատվածում»:
 
Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս պահին կատարվում են անհայտ կորածների որոնողական և ճշգրտման աշխատանքներ:Նա նշեց, որ ստորաբաժանումներից շատերն իրենց մշտական տեղակայման վայրերում չեն, մեծ մասը գտնվում է մարտական իրավիճակում, ուստի, այս պարագայում, շատ արագ ճշգրտում կատարել հնարավոր չէ:
 
ՊՆ խոսնակը հիշեցրեց, որ անհայտ կորածների 1-2 տվյալ արդեն հրապարակվել է: «Որոնողական աշխատանքները շարունակվում են, այնպես որ` հնարավոր է` այսօր էլ նոր տվյալներ հրապարակվեն»,- ասաց Հովհաննիսյանը:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին