Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ազգային սկաուտական շարժման կոչը

07 Ապրիլ, 2016 16:25
Հայաստանի ազգային սկաուտական շարժման կոչը

Կոչ սկաուտական մեծ ըտանիքի քույրերին և եղբայրներին

Սկաուտությունը՝ լինելով խաղաղության, համերաշխության, եղբայրության ջատագով, հաճախ կանգնում է այնպիսի փորձությունների առջև, որոնց ժամանակ, ցավոք, ոտնահարվում են այդ արժեքները: Սկաուտությունը չի կարող հանդուրժել նման իրավիճակները, այլապես անհնար կդառնա շարժման հիմնական առաքելությունը՝ դարձնել աշխարհն ավելի լավը… Հայաստանի ազգային սկաուտական շարժումը՝ հավատարիմ լինելով համաշխարհային սկաուտության արժեքներին, խրախուսելով դրանց տարածումը, խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները, զինադադարի խախտումը և պատերազմի հրահրման փորձերը, որոնց ընթացքում զոհվում են խաղաղ բնակիչներ՝ այդ թվում նաև երեխաներ: Հայաստանի ազգային սկաուտական շարժումը՝ շարունակելով իր խաղաղասիրական քարոզչությունը, կոչ է անում խաղաղության սուրհանդակներին` համաշխարհային սկաուտությանը իր ձայնը բարձրացնել ռազմական գործողությունների դադարեցման և կայուն խաղաղության համար:

ՀՄԸՄ-ՀԱՍԿ-իԿենտրոնական վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին