Կարևոր իրադարձություններ

Քարվաճառի և բոլոր այլ դեպքերի վերաբերյալ քննություններ են ընթանում. Արծրուն Հովհաննիսյան

07 Ապրիլ, 2016 16:07
Քարվաճառի և բոլոր այլ դեպքերի վերաբերյալ քննություններ են ընթանում. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, թե այս պահին որևէ խնդիր չկա Տավուշում, հիմնականում եղել է երեկոյան ժամերին, որի մասին արդեն հայտնել են:
 

«Երեկ Տավուշում էլ, բայց հատկապես Վարդենիսի ուղղությամբ մինչև ուշ գիշեր կրակել են: Որոշ բնակիչներ որոշ վնասներ կրել են, դրանք դեռ ընթացքում կպարզվեն»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ կոնկրետ Վարդենիս քաղաքը բավականին հեռու է առաջին գծից, բայց այդ տարածաշրջանում կան գյուղեր:

 

Հարցին, թե հակառակորդի հսկողության տակ հայկական դիրքեր կամ հենակետեր կա՞ն, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Այն իրավիճակում, որ կանգնել են զորքերը, կան որոշակի հատվածներ, որոնք նշանակալի դիրքեր, հատկապես հենակետեր չեն, բայց հաշվի առնելով զինադադարի խնդիրը, զորքերը կանգնել են տվյալ վիճակում: Ինչպես ՀՀ Նախագահն ասաց, դրանք առավելագույնը 200-250 մետր որոշակի տեղեր են հարավային հատվածում»:
 

Արծրուն Հովհաննիսյանն ասաց նաև, թե այս պահին ոչ միայն Քարվաճառի դեպքերի, այլ բոլոր դեպքերի վերաբերյալ քննություններ են ընթանում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին