Կարևոր իրադարձություններ

Ունենք 121 վիրավոր, որից 10-ը ծանր, 5-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. ՊՆ ռազմաբուժվարչության պետ

07 Ապրիլ, 2016 16:05
Ունենք 121 վիրավոր, որից 10-ը ծանր, 5-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. ՊՆ ռազմաբուժվարչության պետ

Կենտրոնական կլինիկական հոսպիտալում ՀՀ ՊՆ բուժվարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանն այսօր՝ ապրիլի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մեր յուրաքանչյուր վիրավոր զինծառայող հենց առաջին իսկ վարկյանից՝ համապատասխան բուժծառայություն ստացել է:

 Խաչատրյանը տեղեկացրեց, որ Մարտակերտի հոսպիտալում մահվան մեկ դեպք է գրանցվել. «Մնացած բոլոր դեպքերում վիրահատական սեղանին հասած զինվորների կյանքը փրկվել է»,- ասաց նա:

 «Այսօր ընդհանուր վիրավորների թիվը ԶՈՒ ամբողջ օպերացիայի ընթացքում կազմել է 121 զինծառայող, որից 5-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Նրանցից 3-ը ժամկետային զինծառայողներ են, մեկը՝ պայմանագրային, մյուսը՝ աշխարհազորային»,- ասաց նա:

 Նա նաև նշեց, որ այս պահին Երևանի հոսպիտալում ունենք 32 վիրավոր: Այստեղ հիմնականում տեղավորվում են միջին, ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացածները:

Բուժվարչության պետի խոսքով՝ անդամահատված 4 վիրավոր ենք ունեցել, նա նաև նշեց, որ Ղարաբաղից վիրավորում ստացած բոլոր զինվորներն ուղղաթիռով են Երևան բերվում:

 

Լրահոս

Դիտել ավելին