Կարևոր իրադարձություններ

Գանձակցի երիտասարդների նախաձեռնությամբ 3 բեռնատարներով օգնություն է ուղարկվել Արցախ

07 Ապրիլ, 2016 15:45
Գանձակցի երիտասարդների նախաձեռնությամբ 3 բեռնատարներով օգնություն է ուղարկվել Արցախ

Ապրիլի 5-ից սկսած՝ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի երիտասարդների նախաձեռնությամբ առաջնագծի հայ մարտիկներին աջակցելու նպատակով գյուղի կենտրոնում սկսել են հավաքել գյուղմթերք, քաղցրավենիք, հյութեր, պահածոներ, ծխախոտ, հագուստ, ծածկոցներ, գուլպաներ:


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանը, գրեթե անմիջապես Գանձակի երիտասարդների նախաձեռնությանը միացել են նաև արտերկրում գտնվող համագյուղացիները` համայնք ուղարկելով ֆինանսական միջոցներ, իսկ գանձակցի աշակերտներն էլ բացիկներ են փակցրել Արցախ ուղարկվող արկղերին՝ գրելով իրենց սրտի բարեմաղթանքները՝ ուղղված թշնամու գրոհող բանակի դեմ  կանգնած հայ զինվորներին :
 

«Այս ամենից զատ, առանց վարանելու, ապրիլի 3-ին Գանձակ համայնքից երկրապահներին միացան եւ Արցախ մեկնեցին մի խումբ կամավորներ, ազատամարտիկներ: Համայնքի բազմաթիվ երիտասարդներ այսօր էլ ցուցակագրվել եւ սպասում են Արցախ մեկնելու իրենց հերթին: Ապրիլի 5-ի երեկոյան համայնքում նախաձեռնության արդյունքում հավաքված պարենը եւ մյուս իրերը կազմեցին 3 բեռնատար: Ավտոմեքենաները գիշերն ուղևորվեցին Ստեփանակերտ, և գանձակցիների օժանդակությունը հանձնվեց համապատասխան  կառույցներին»,-հավաստել է համայնքի ղեկավարը։

 

Լրահոս

Դիտել ավելին