Կարևոր իրադարձություններ

Անակնկալ բազմազավակ մայրերին՝ Մայրության և գեղեցկության օրվա առիթով

07 Ապրիլ, 2016 15:02
Անակնկալ բազմազավակ մայրերին՝ Մայրության և գեղեցկության օրվա առիթով

Մայրաքաղաքում բնակվող բազմազավակ և կարիքավոր 125 ընտանիք այսօր շնորհավորանքներ, ծաղիկներ ու դրամական աջակցություն է ստացել Երևանի քաղաքապետի և ՀՀԿ կանանց խորհրդի անունից: Բազմազավակ ընտանիքներին են այցելել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը և Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Բազմազավակ մայրերի հետ զրույցի ընթացքում հյուրերը նշել են, որ ապագայում ևս իշխանության տարբեր օղակների ներկայացուցիչները հնարավորինս սատարելու են կարիքավոր ընտանիքներին՝ օգնելով թեթևացնել բոլոր նրանց հոգսերը, ովքեր մեր օրերում չեն խուսափում լինել բազմազավակ մայր և հոգ տանել մեր ապագա սերնդի մասին:

 Մայրերը շնորհակալություն են հայտնել անակնկալի, մշտական ուշադրության և հոգածության համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Լրահոս

Դիտել ավելին