Կարևոր իրադարձություններ

5 քայլ՝ գեղեցիկ թարթիչներ ունենալու համար

25 Հոկտեմբեր, 2015 00:10
5 քայլ՝ գեղեցիկ թարթիչներ ունենալու համար

Որպեսզի ցանկացած թարթիչ ստանա երկար ու խիտ տեսք, անհրաժեշտ է օգտագործել թարթիչների համար նախատեսված միանգամից երկու ներկ։ Հետևեք ներկայացվող ցուցումերին, և ձեր սիրելին աչքը չի կտրի ձեզանից։

Քայլ 1

Վերցրեք ծավալային տուշ։ Սկզբում ներկեք վերին թարթիչները՝ հիմքի մոտ (խոզանակով շարժումը՝ կողքից-կողք), իսկ այնուհետև՝ ծայրերը (ներքևից վերև շարժումով)։ Խոզանակի շայրը պետք է ուղղված լինի դեպի աչքի ներքին անկյունը։

600x580

Քայլ 2

Կիրառելով նույն տեխնիկան, ներկեք երկրորդ աչքի վերին թարթիչը։

600x580

Քայլ 3

Հիմա հերթը երկարացնող ներկինն է։ Հերթով փակեք յուրաքանչյուր աչքը և արտաքին կողմից խողանակն անցկացրեք վերևից ներքև։

600x580

Քայլ 4

Որպեսզի հասնեք գերերկարության, ներկեք թարթիչների ծայրերը՝ խոզանակը պահելով ուղղահայաց։

600x580

Քայլ 5

Եզրափակիչ քայլը․ տուշով ծածկեք ներքին թարթիչները։ Վերջիններիս ծավալ և երկարություն հարկավոր չեն, այդ իսկ պատճառով, կարիք չկա խոզանակը շարժել ներքևից վերև, պարզապես այն հպեք մազիկներին։

600x580

Խորհուրդ․ Սկզբից քսեք թարթիչների ներկը, այնուհետև՝ ստվերները։ Հակառակ դեպքում խոզանակով պատահաբար կպնելով կոպին, դուք ստիպված կլինեք մաքրել դիմահարդարումը և ամեն ինչ նորից սկսել։

600x580

Ի դեպ, ժամանականից կոսմետիկայում կան միջոցներ, որոնք խթանում են թարթիչների աճը և դրանք պաշտպանում  բացասական ազդեցություններից։

Աղբյուր` LADYNEWS.am

 

Լրահոս

Դիտել ավելին