Կարևոր իրադարձություններ

«Հայբիզնեսբանկը» զրոյացրել է վերջին օրերին զոհված զինծառայողների ընտանիքների վարկային պարտավորությունները

07 Ապրիլ, 2016 13:59
«Հայբիզնեսբանկը» զրոյացրել է վերջին օրերին զոհված զինծառայողների ընտանիքների վարկային պարտավորությունները

«Հայբիզնեսբանկը» զրոյացրել է վերջին օրերին ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված զինծառայողների ընտանիքների վարկային պարտավորությունները:

«Հայբինեսբանկը» ՓԲԸ Վարչությունը, ի դեմս՝ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանի, հաշվի առնելով վերջին օրերին ԼՂՀ տարածքում ծավալված ռազմական գործողություններն ու դրանց հետեւանքները, հատկապես՝ բարձր գնահատելով հայ ազգի հերոս տղաների անձնվեր սխրագործությունը հայրենի հողի եւ ժողովրդի պաշտպանության համար հակառակորդի դեմ վարվող մարտերի ժամանակ, որոշում է կայացրել ս.թ. ապրիլի 1-ից 7-ը ԼՂՀ-ում պատերազմական գործողությունների ընթացքում զոհված քաջարի ազատամարտիկների եւ նրանց ընտանիքների՝ Բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունները համարել առ ոչինչ (վարկային պարտավորությունները զրոյացվում են):

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նիստի ընթացքում Արսեն Միքայելյանը նշել է. «Բանկը Արցախում ստեղծված իրավիճակում տարբեր նպատակներով ցուցաբերած օժանդակությունների համատեքստում նման կերպ փորձում է աջակցել եւ սատար կանգնել նաեւ մեր հերոսների ընտանիքներին, ովքեր ազգին պարգեւել էին իսկական պաշտպաններ, ում շնորհիվ անառիկ են մեր հայրենիքի սահմանները, խաղաղ են մեր առավոտները, անհոգ են մեր մանուկները եւ հայրենասիրական ոգով են ներշնչված աշխարհասփյուռ հայերը»:

 

Լրահոս

Դիտել ավելին