Կարևոր իրադարձություններ

Վարդենիսում ամենինչ խաղաղ է. խուճապ չկա

07 Ապրիլ, 2016 13:56
Վարդենիսում ամենինչ խաղաղ է. խուճապ չկա

Ապրիլի 6-ին ժամը 10:35-ից մինչև 23:00 սահմանները Ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները ակտիվ կրակոցներ են վարել ՀՀ Վարդենիս քաղաքի ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ: 

Shabat.am-ի հետ զրույցում Վարդենիս քաղաքի բնակիչները նշում են, որ իրենց մոտ ամենինչ հանգիստ ու խաղաղ է և անհանգստանալու կարիք չկա:

Նրանք վստահեցնում են՝ իրենց  կողքին հայկական բանակն է կանգնած ու իրենք մտածելու ոչինչ չունեն: Հակառակորդի կրակոցներով էլ իրենց չեն վախեցնի:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության հրապակված պաշտոնական տեղեկատվության համաձայն հրաձգային տարբեր զենքերից զատ մի քանի հարյուր փամփուշտ կրակել են ԴՇԿ, ՆՍՎ մեծ տրամաչափի գնդացիրներից, ինչպես նաեւ 60 մմ ականանետերից:

ՀՀ զինված ուժերն ամեն ինչ արել են կրակի եւ զորքերի առաջխաղացման դադարեցման պայմանավորվածությունը չխախտելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին