Հունաստանում սկսվել է պետական ոլորտի աշխատակիցների մեկօրյա գործադուլը, ովքեր դեմ են կենսաթոշակային բարեփոխումներին և սոցիալական ապահովագրությանը։
Կեսգիշերից երկրում դադարեցվել է օդային բոլոր ծառայությունները, չեղյալ են հայտարարվել բոլոր թռիչքները։ Առավոտյան ժամը 6-ից գործադուլին են միացել նաև լրագրողները։ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ևս չեն աշխատելու։
Քաղաքացիական ավիացիայի և օդային երթևեկության աշխատակիցների գործադուլը կավարտվի ապրիլի 8-ի կեսգիշերին։