Կարևոր իրադարձություններ

Որդիներով պետք է ճանաչել մայրերին. չհայտարարված պատերազմի 7-րդ օրը դրվատանքի ու շնորհավորանքի խոսքեր հայ մայրերին

07 Ապրիլ, 2016 13:34
Որդիներով պետք է ճանաչել մայրերին. չհայտարարված պատերազմի 7-րդ օրը դրվատանքի ու շնորհավորանքի խոսքեր հայ մայրերին

Ապրիլի 7-ին՝ մայրության և գեղեցկության տոնին, որը համընկավ ԱԺ քառօրյային ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, նկատի ունենալով շփման գծում վերջին զարգացումները և շնորհավորելով հայ մայրերին, նշեց, որ մայրերին պետք է ճանաչել որդիներով։


«Որդիներով պետք է ճանաչել մայրերին. մեր մայրերը առյուծածին մայրեր են, և ազգի ճակատագիրը պետք է փնտրենք մեր մայրերի մեջ։ Շնորհակալություն հայ մայրերին, որ մեզ տվել են հերոս որդիներ»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:


ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ, միանալով շնորհավորանքներին, նշեց, որ վերջին իրադարձություններից հետո կամ ինչպես ինքը նշեց` չհայտարարված պատերազմի 7-րդ օրը՝ տոնացույցի Մայրության և գեղեցկության այս օրը, բոլորովին այլ նշանակություն ունի:
 

«Եվ բոլոր խոսքերը մեկ նշանակություն ունեն, և մեր մաղթանքը խաղաղությունն է, որը ոչ թե խնդրում ենք, այլ պարտադրում, որը իրավունքը մեզ տվել է մեր բանակը»,-ասաց Հերմինե Նաղդալյանը` նույնպես շնորհավորելով հայ զինվորի մայրերին, քույրերին, կանանց ու սիրած աղջիկներին:

 

«Որ լինի խաղաղություն ու այն վերջնական լինի, որ որդիները տուն վերադառնան ու շենացնեն իրենց օջախները։ Աստված նրանց հոգիները լույսի մեջ պահի, որ ահաբեկչին ու մարդասպանին ցույց տվեցին իրենց ճիշտ տեղը: Եվ մենք պետք է կարողանանք միաբանվել հանուն խաղաղության , ապահովել մեր երեխաների անհոգ մանկությունը, մեր ծերերի անհոգ ծերությունը: Դա մեր պետության պարտքն է։ Վստահ ենք, որ անելու ենք ամեն հնարավորը»,-ամփոփեց Հերմինե Նաղդալյանը:
 

 

Լրահոս

Դիտել ավելին