Կարևոր իրադարձություններ

12-ամյա տղայի նամակը` Կոմանդոսին. տղան խնդրում է իրեն դիրքեր բարձրացնել

07 Ապրիլ, 2016 13:26
12-ամյա տղայի նամակը` Կոմանդոսին. տղան խնդրում է իրեն դիրքեր բարձրացնել

Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ֆեյսբուքյան պաշտոնական էջին 12-ամյա Էդմոն Մարտիրոսյանը նամակ է գրել:

«Բարև ձեզ հարգելի Արկադի Տեր Թադևոսյան: Մեկ խնդրանք կարելի՞ է: Խնդրում եմ ինձ ու իմ երկու ընկերներին բարձրացնել առաջնագիծ (չնայած անչափահաս ենք, սակայն, ամեն դեպքում, կօգնենք մեր զինվորներին): Խնդրում եմ չմերժել խնդրանքս: Խնդրում եմ պատասխանեք»,- գրում է տղան:

Տղայի նամակը հրապարակվել է Կոմանդոսի ֆեյսբուքյան էջում: Գրված է նաև. «Կոմանդոսին նամակ գրած Էդմոնը ընդամենը 12 տարեկան է: Հայերը՝ փոքրից մեծ առյուծ են: Ներիր, Էդմոն ջան, չէի կարող չհրապարակել գրածդ»:

Լրահոս

Դիտել ավելին