Կարևոր իրադարձություններ

Հայ Առաքելական եկեղեցիներում կկատարվի մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն. այսօր ապրիլի 7-ն է

07 Ապրիլ, 2016 11:49
Հայ Առաքելական եկեղեցիներում կկատարվի մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն. այսօր ապրիլի 7-ն է

Հայաստանում ապրիլի 7-ին նշում են մայրության և գեղեցկության տոնը: «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով ապրիլի 7-ը սահմանվում է որպես Մայրության, գեղեցկության եւ սիրո տոն. օրը, սակայն, աշխատանքային է: Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով էլ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետմ ան տոնն է:

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ապրիլի 7-ը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է… Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի … Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա» (Ղուկ. Ա 26:33): Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում սուրբ Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:

 

Լրահոս

Դիտել ավելին