Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Վարդենիսի բնակավայրերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ խոսնակ

07 Ապրիլ, 2016 11:22
Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Վարդենիսի բնակավայրերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ խոսնակ

Ապրիլի 6-ին ժամը 10:35-ից մինչեւ 23:00 սահմանները Ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները ակտիվ կրակոցներ են վարել ՀՀ Վարդենիս քաղաքի ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների եւ բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Մասնավորապես հրաձգային տարբեր զենքերից զատ մի քանի հարյուր փամփուշտ կրակել են ԴՇԿ, ՆՍՎ մեծ տրամաչափի գնդացիրներից, ինչպես նաեւ 60 մմ ականանետերից:

ՀՀ զինված ուժերն ամեն ինչ արել են կրակի եւ զորքերի առաջխաղացման դադարեցման պայմանավորվածությունը չխախտելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին