Կարևոր իրադարձություններ

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Արցախի «Եղնիկներ» հայտնի զորամասից. թշնամու ուղղաթիռը խոցել է զորամասի շարքայինը, իսկ տղերքն էլ պատրաստ են բոցերի մեջ առնել թշնամուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

07 Ապրիլ, 2016 10:21
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Արցախի «Եղնիկներ» հայտնի զորամասից. թշնամու ուղղաթիռը խոցել է զորամասի շարքայինը, իսկ տղերքն էլ պատրաստ են բոցերի մեջ առնել թշնամուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտական ոգով ու թշնամուն արժանի հակահարված տալու բարձր տրամադրություն է տիրում Արցախի պաշտպանական դիրքերում, այդ թվում` «Եղնիկներ» հայտնի զորամասում: Զորամասի հրամանատար Գևորգ Մանգասարյանը, հրամանատարի օպերգծով տեղակալ Սերյոժա Իվանյանը շարքայինից մինչև սպայի հետ, ինչպես նաև Սյունիքի մարզից ժամանած մեծ թվով կամավորների և ԵԿՄ կամավորականների հետ, կարելի է ասել, անքուն գիշերներ են անցկացնում, որպեսզի անառիկ պահեն Արցախ աշխարհի սահմանները: «Եղնիկներ»- ում է նաև իր ծառայությունը անցկացնում արթիկցի Գևորգ Մանուկյանը, ով ժամկետային շարքային զինծառայող է և ապրիլի 2-ին հենց ինքն է ՀՕՊ համակարգով վնասազերծել ՄԻ-24 ուղղաթիռը, որով հակառակորդը անդադար ռմբակոծել է հայկական դիրքերը, այդ թվում` խաղաղ բնակչության կացարանները: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Գևորգն ասում էր. «Երբ տեսա, որ ուղղաթիռը խախտել է հայկական սահմանը և կրակոցներ է արձակում, ճիշտ կողմնորոշվեցի և ՀՕՊ համակարգով ոչնչացրեցի թշնամու ուղղաթիռը»: Զորամասի ՀՕՊ պետ կապիտան Հովհաննես Պողոսյանն էլ ասում էր. «Գևորգը շատ ճիշտ և պրոֆեսիոնալ ձևով էր գործել, ինչի շնորհիվ էլ թշնամին ոչնչացվել է»: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ զորամասում գտնվող բոլոր ծառայողները` սպայից մինչև շարքային, կամավորականներն ու ԵԿՄ անդամները այնպես խրոխտ և ամուր են կանգնած իրենց պաշտպանության տակ գտնվող տարածքներում, որ կարող ես վստահ լինել, որ ազերի թափթփուկները եթե նորից փորձեն խախտել Արցախի սահմանները, ապա նրանք կընկնեն հայտնի Սասնա էպոսի Մսրա զորքի օրը և «Եղնիկներ»-ի արծիվ-տղերքը բոց տալով անհրաժեշտության դեպքում կհասնեն մինչև Բաքու, որտեղ էլ թշնամուն բոցերի մեջ կառնեն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին