Կարևոր իրադարձություններ

ԼՂՀ և Աբխազիայի Հանրապետության արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

07 Ապրիլ, 2016 10:16
ԼՂՀ և Աբխազիայի Հանրապետության արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Կարեն Միրզոյանի և Վյաչեսլավ Չիրիկբայի միջև ապրիլի 6-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց՝ աբխազական կողմի նախաձեռնությամբ։ Այս մասին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:

Կողմերը քննարկել են ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂՀ դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը։ Վյաչեսլավ Չիրիկբան խնդրել է իր ցավակցությունը փոխանցել ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների հարազատներին և Աբխազիայի ժողովրդի ու իշխանության անունից զորակցություն հայտնել Արցախին։

Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարը հույս է հայտնել, որ ապրիլի 5-ին հաստատված կրակի դադարեցումը տևական բնույթ կկրի և թույլ կտա խուսափել լարվածության հետագա սրումից ու նոր զոհերից։

 

Լրահոս

Դիտել ավելին