Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Ղարաբաղի կարգավորման մեջ օգնության համար

07 Ապրիլ, 2016 00:18
Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Ղարաբաղի կարգավորման մեջ օգնության համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բաքվում հանդիպումը համարում է տարածաշրջանում համագործակցության ընդլայնման սկիզբը, հայտում է RIA Novosti-ն:

Ալիևն ավելացրել է, որ Բաքուն ողջունում է Լեռնային Ղարաբաղի բանակցությունների խաղաղ կարգավորման գործընթացը` միջազգային իրավունքի հիման վրա:

Բացի այդ, նա նշել է, որ հրադադարի համաձայնությունը շփման գծում հնարավոր է դարձել Ռուսաստանի շնորհիվ, և շնորհակալություն է հայտնել Մոսկվային:

«Ռուսաստանն այս դեպքում կրկին նախաձեռնություն է հանդես բերել և ռուսական կողմի միջնորդությամբ հասել ենք հրադադարի համաձայնության: Հրադադարը պահպանվում է: Ցավոք, այսօր երեկոյան հայկական կողմը այն խախտել է: Մենք տրամադրված ենք բանակցությունների շարունակմանը»,- ասել է Ալիևը:

 

Լրահոս

Դիտել ավելին