Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը շարունակելու է աջակցել ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման համաձայնության պահպանմանը. Լավրով

06 Ապրիլ, 2016 23:19
Ռուսաստանը շարունակելու է աջակցել ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման համաձայնության պահպանմանը. Լավրով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը քննարկվել է Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Լավրովը հանդիպմանը շեշտել է, որ Ռուսաստանը շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման համաձայնության պահպանմանը:

«Մենք նախագահի, վարչապետի, ԱԳՆ-ի, Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի մակարդակներում ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցները, որպեսզի կողմերը կարողանան պայմանավորվածության հասնել կրակի դադարեցման հարցում: Պատրաստ ենք աջակցել, որպեսզի այս պայմանավորվածությունները չխախտվեն, կարևորն իրավիճակի հանդարտեցումն է»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին