Կարևոր իրադարձություններ

Քարվաճառում երկու զինծառայողների մահվան դեպքի առնչությամբ տարվում է ծառայողական քննություն

06 Ապրիլ, 2016 21:28
Քարվաճառում երկու զինծառայողների մահվան դեպքի առնչությամբ տարվում է ծառայողական քննություն

Քարվաճառում երկու զինծառայողների մահվան դեպքի առնչությամբ տարվում է ծառայողական քննություն: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը:

«Քարվաճառի դեպքով կարող եմ ասել հետևյալը: Տարվում է ծառայողական քննություն, դեպքին վերջնական որակավորում տալ կարելի է այն ավարտելուց հետո: Մենք այս զոհերը դեռևս չենք կարող ներկայացնել որպես մարտական կորուստ»,- նշել է գնդապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին