Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վաղը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

06 Ապրիլ, 2016 21:14
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վաղը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Ինչպես արդեն հայտնել ենք,  Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ օրերս կժամանի Երևան: 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով ապրիլի 7-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Այցի շրջանակում նախատեսվում են ՌԴ կառավարության նախագահի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Ապրիլի 7-ին ՀՀ կառավարությունում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների առանձնազրույցը, ապա՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը և մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Հաջորդիվ Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարությամբ:

ՌԴ վարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

Լրահոս

Դիտել ավելին